Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը։ Նրա խոսքով՝ առանցքային հանձնարարությունը պետք է դառնա երկրում ահաբեկչության վերացումը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ասադի հեռանալն այլևս չի հանդիսանում Ֆրանսիայի համար անհրաժեշտ պայման»,-հավելել է Մակրոնը։
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդները բանակցությունների արդյունքներով առաջարկել են ստեղծել կոնտակտային խումբ, որը կզբաղվի Սիրիայի ապագայի հարցով ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքներով։ Դրա կազմի մեջ պետք է մտնեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, տարածաշրջանից շահագրգռված մասնակիցները, ինչպես նաև Դամասկոսի ներկայացուցիչը։








































