«Հարավային գազային միջանցք» նախագիծը տարածաշրջանում կհաստատի կայունություն, անվտանգություն և կանխատեսելիություն: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը Նյու Յորքում տեղի ունեցող Կասպիական ֆորումի բացմանը:
««Հարավային գազային միջանցքը» առաջին նախագիծն է, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Բաքվում, ինչպես նաև այստեղ կառուցվում է Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը միացնող երկաթուղին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ նախագիծը կամրապնդի ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև արմատապես կփոխի երկրի կյանքը: ԱԳ նախարաը կարծում է, որ այդ գազամուղը կապահովի ոչ միայն գազի անցումը, այլև երկրի անկախությունը:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին այդ նախագծի համար: Նախկին պետքարտուղար Քլինթոնը մեզ շատ է օգնել»,- ասել է Մամեդյարովը:









































