Շոտլանդիայում գտնվող Բեն Նևիս լեռը, որը 1345 մետր բարձրություն ունի, այնքան էլ բարդ հաղթահարելիներից չէ լեռնագնացների համար, սակայն 19-ամյա բրիտանացին որոշել է բարդացնել իր գործը և մագլցումն առավել դժվար դարձնել:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, լոնդոնաբնակ Բեն Քոնվեյը որոշել է մարզակոշիկների փոխարեն լեռը բարձրանալ 12 սմ երկարությամբ կրունկ ունեցող կոշիկներով: Բրիտանացուն հաջողվել է ապացուցել, որ դա անհնար գործ չէ:
Ուսանողը դա արել է հատուկ նպատակով. Բրիքստոնի Հաղորդակցական արվեստների դպրոցում կրթաթոշակ ստանալու համար դիմորդներին խնդրել են «ինչ-որ արտասովոր բան անել այն ոլորտում, որն իրենք սիրում են»:
Եվ քանի որ Բենը 13 տարի սկաուտ է եղել և սիրում է արշավներ իրականացնել, բացի այդ նաև սիրում է «դրեգ-քուին» (հակառակ սեռի զգեստներ հագնող տղամարդ) մշակույթը, որոշել է համատեղել այդ երկու հոբիները:












































