Կանադայի ափերին՝ Սուրբ Լավրենտիի նեղուցում հյուսիսային հարթ կետը սպանել է կամավորին, որը նրան ազատել է ձկնորսական ցանցից, հայտնում է New York Times-ը։

Կանադացի ձկնորս Ջո Հաուլեթը մոտեցել է ցանցի մեջ խճճված կետին Կանադայի ձկնորսության և օվկիանոսների արագ արձագանքման նավով։ Նա կտրել է պարանները և կենդանուն օգնել ազատվել ցանցից։ Ազատված կետը ցատկել է և հարվածել իր փրկարարին, որի հետևանքով տղամարդը մահացել է։

Հաուլեթը մի քանի տարի մասնակցել է կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է հազվագյուտ կետերի փրկությամբ։ Մինչև զոհվելը ընդամենը մի քանի օրում նա հասցրել էր օգնել մեկ այլ կետի, որը նեղուցի նույն հատվածում ցանցի մեջ էր ընկել։










































