Հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու մեկ տարին է լրանում և այդ օրը նախատեսվում է երթ՝ hաջակցություն Սասնա ծռերի:
Ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Հուլիսի 17-ին լրանում է Սասնա Ծռեր զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին, գուցե Սասնա Ծռերը այժմ բանտում են, բայց նրանք շարունակում են իրենց պայքարը հանուն մեզ և հանուն ազատ, անկախ Հայաստանի, եկեք այդ օրը ինքնաբուխ գնանք Ազատության հրապարակ և երթի միջոցով մեր աջակցությունը հայտնենք մեր Հերոսներին՝ Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին, Վարուժան Ավետիսյանին, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին։
Մենք ենք Տերը Մեր Հերոսների
Ազատություն Սասնա Ծռերին
Ինքնաբուխ երթը կսկսվի հուլիսի 17-ին ժամը 20.00-ին:









































