Saturday, 27 06 2026
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ

Սերժ Սարգսյանը ոչ ոքի չի նեղացնում և չի հեռացնում կերակրատաշտից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Երբ երեկ տպագրում էինք տեղե­կությունն այն մասին, որ տարբեր համակարգերի քննչական մարմին­ների միավորումից ձևավորվող կառույցն ստեղծվելու է մինչև տարեվերջ, և այն գլխավորելու է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղ­վան Հովսեփյանը, չէինք պատկե­րացնում, որ հենց նույն օրը կհրա­պարակվեր ՀՀ նախագահի հրա­մանագիրն այդ կառույցի ձևավորման աշխատանքները կազմակեր­պող հանձնաժողովի ստեղծման մասին: Փաստորեն, ճիշտ էին այն տեղեկությունները, որ Աղվան Հով­սեփյանին թոշակառուի կարգավի­ճակ չի սպառնում, և նրա հաջորդ պաշտոնը պակաս կարևոր չի լինե­լու, քան նախորդը: Արդյո՞ք այսպի­սի հզոր և կենտրոնացված քննչա­կան ծառայություն ունենալը նպա­տակահարմար է մեր երկրի հա­մար: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս կառույցի մեջ են միավորվելու ոստիկանության, պաշտպանության նախարարու­թյան և Պետեկամուտևերի կոմի­տեի քննչականները: Միայն Հա­տուկ քննչական ծառայությունը չի մտնելու այս կառույցի մեջ: Եթե քննչական մարմինները մեկ՝ ան­կախ կառույցի մեջ կենտրոնացնելն, է այս քայլի իմաստը, ապա ինչո՞ւ դրա մեջ չի մտնում ՀՔԾ-ն: Եվ, ընդ­հանրապես՝ եթե ոստիկանության կամ ՊՆ համակարգերում հնարա­վոր չէ անկախ քննություն իրակա­նացնել, ապա ինչպե՞ս կարող է նախաքննությունն անկախ լինել առ­հասարակ ու հատկապես Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներ­քո: Եվ եթե գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Գառնիկիչն իրեն սպառել է, և տարիքն էլ փոքր չէ, ապա ինչպե՞ս պետք է կայացնի այս հսկայական նոր կառույցը զրո­յից: Մի բան պարզ է՝ Սերժ Սարգսյանը կտրուկ քայլեր չի անում, չի ու­զում ոչ մեկին նեղացնել, ոչ մեկին չի զրկում իր բարեհաճությունից և չի հեռացնում կերակրատաշտից: Ամեն ինչ անում է, որ երկրում դժգոհությունը չավելանա, և իշխանությունից բողո­քողների շարքերը չհա­մալրվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում