Մոսկվայի շրջանային դատարանը Զաուր Դադաևին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Դադաևին 20 տարի ժամկետով ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում և 100 հազար ռուբլու չափով տուգանք նշանակել»,- վճիռն ընթերցել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:
Նշենք, որ դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում:
Դատարանը Նեմցովի սպանության 5 մասնակիցների դատապարտել է 11-20 տարվա ազատազրկման։
Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում, 2015 թվականի փետրվարի 28-ին։











































