Հայկական մուֆլոնի որսի վերաբերյալ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գտնվող նյութերը փոխանցվել են Վայոց Ձորի մարզի քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում և ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, հնարավոր է, որ հենց այսօր դրանց հիման վրա քրեական գործ հարուցվի: Ըստ թերթի աղբյուրների, քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն նաև ամերիկյան «Դը Հանթինգ Քանսորթիում» ընկերության ներկայացուցիչները: Այս ընկերությունը, հիշեցնենք, ««Աաֆարի-ինտերնացիոնալ» հայ-իտալական ձեռնարկության» գլխավոր գործընկերներից է, որն իր կայքում պրոպագանդելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի եւ բեզռարյան այծի ուսը, զբոսաշրջիկներին հրավիրում է որսի: Այս ամսվա սկզբին համացանցում տարածվել էր Խոսրովի պետական արգելոցում նկարահանված մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են օտարերկրացիները հայ ուղեկցորդների աջակցությամբ որսում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն և վարազ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:











































