2012-ի սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ մամուլը գրեց, որ 3 ընկերներ կռիվ են սարքել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդու պատճառով ու մասնակցությամբ, Պետրոսյանները կտրուկ հերքեցին այն: Բայց ահա երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Ա. Պետրոսյանը, խոսելով որդու ընկերների նկատմամբ դատարանի կայացրած վճռից, ահա թե ինչ է ասել.
«Դժգոհ եմ, քանի որ իմ որդու ընկերները մի կռվի համար հենց նենց տեղը, որ մեղավոր էլ չէին, 2 ամիս կալանավորված մնացին… Եթե մի գյուղացի տղա մեկին մեր է հայհոյում, ու նրան ծեծում են, ապա լավ են անում, որ ծեծում են: Օրինակ, եթե ձեզ մեր հայհոյեն, դուք կասեք՝ ապրե՞ս: Բա էլ ինչի՞ մասին է խոսքը, հայ տղա է, հայհոյել են, նրանք էլ բռնել ծեծել են, լավ են արել, մի բան էլ դաստիարակել են»: Պատգամավորի խոսքով՝ իր որդուն նախանձում են չար մարդիկ, քանի որ Մակարը աշխատում է, երկրի համար պիտանի մարդ է. «Դրա համար էլ փորձում են նրա անունը շրջանառել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































