Գաղտնիք չէ, որ շոումեն և դերասան Սերգեյ Սվետլակովը գործարարի ջիղ ունի:
Առաջին անգամը չէ, որ նա իր սեփական բիզնեսն է բացում: Նրա բիզնեսների թվին են պատկանում նաև վնասով աշխատող յուրահատուկ նվերների խանութն ու վերջերս Կիևում բացված «Իշակ» ռեստորանը, որտեղ էլ, ըստ որոշ տեղեկությունների, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Սակայն Սվետլակովը չի տխրում: Ավելին, դերասանը որոշել է գրանցել իր անունը, որպես ապրանքանիշ:
Այսուհետ Սերգեյ Սվետլակովը լիցենզիայի պայմանագրեր կկնքի այն գործարարների հետ, ովքեր կցանկանան իր անվամբ ապրանքանիշ ունենալ: Դա կարող է լինել հասարակական սննդի վայր, փաբ, առևտրի կենտրոն կամ որևէ արտադրանք:









































