«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօրվա նիստին պահանջեց նիստերի դահլիճ բերել նախորդ նիստին, ըստ իրեն, խոշտանգված Միայնակ գայլին՝ Արայիկ Խանդոյանին: Պավել Մանուկյանը դիմելով դատարանին՝ նշեց, որ դատավորի դեմ ոչինչ չունի, բայց նա ի զորու չէ, չի կարող լավ դատավոր լինել, արդարարադություն չկա: «Ես ափսոսում եմ ձեզ: Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետեւ խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- բղավելով հայտարարեց Պավել Մանուկյանը:
Դատավորն ասաց, որ այս պահին չի թույլատրում Մանուկյանին հայտարարություն անել եւ ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խաղում: Երբ ուզում եք ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք, սարքում եք բորենի»,- հակադարեց Պավել Մանուկյանը: «Մանուկյա´ն»,- դատավորը դիմեց վերջինիս, ինչից հետո Պավել Մանուկյանն ասաց. «Ի՞նչ Մանուկյան, իմ անունն Ապարանցի Պավլիկ է»: «Ապարանցի Պավլի´կ, նստի´»,- ասաց դատավորը՝
Մանրամասները՝ տեսանյութում








































