Ջենիֆեր Լոպեսը կուբայական Gente De Zona խմբի հետ համատեղ նկարահանվել է իսպաներեն Ni Tu Ni Yo երգի նոր տեսահոլովակում:
Տեսահոլովակը նկարահանվել է Հարավային Ֆլորիդայում: Ըստ սյուժի՝ Ջենիֆերը ծանոթանում է լուսանկարչի հետ. ֆոտոսեսիաների արդյունքում նրանք հասկանում են, որ սիրահարվել են միմյանց: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Ջենիֆերի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին:
Ջենիֆերը, ինչպես միշտ, կրքոտ կերպարներով է հանդես եկել՝ նույնիսկ մերկանալով տրոպիկական բուսականության ֆոնին:











































