Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում հուլիսի 11-ին Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, 23-ամյա Արփինե Մանուկյանը Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է:









































