Ռուսական կողմը պատասխան միջոցառումներ կսահմանի ԱՄՆ-ի դեմ, եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի առգրավված դիվանագիտական ունեցվածքին առնչվող իրավիճակը չկարգավորվի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Եթե դա տեղի չունենա, եթե մենք տեսնենք, որ նման քայլը Վաշինգտոնում չեն համարում անհրաժեշտ, ապա մենք, իհարկե, կընդունենք պատասխան միջոցառումներ»,-ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ նման գործողությունները հանդիսանում են միջազգային կյանքի օրենքը, քանի որ փոխադարձությունը բոլոր հարաբերությունների հիմքն է։
Ավելի վաղ գերատեսչությունում հայտարարել էին, որ Մոսկվան կոշտ պատասխան է նախապատրաստել ՌԴ դիվանագիտական ունեցվածքի հարցով ԱՄՆ-ի գործողությունների վրա։











































