Քուվեյթի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարևելյան շրջագայության արդյունքը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը հուլիսի 10-ի երեկոյան Ստամբուլից Քուվեյթ է ժամանել Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հրավերով, որը հանդես է գալիս որպես միջնորդ կարգավորման հարցում: Նա Էմիրությունից մեկնել է Կատար, իսկ հետո՝ Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի ղեկավարների հետ քննարկի ստեղծված իրադրությունը:
Քուվեյթում մամուլի համար փակ բանակցություններում, որոնց մասնակցում էին Թիլերսոնը, Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Մարկ Սիդվելը և Քուվեյթի ԱԳ նախարարության ղեկավար շեյխ Սաբահ ալ Խալեդ ալ Համադ աս Սաբահը, ընդունվել է համատեղ հայտարարություն:
«Քուվեյթը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան տարածաշրջանում ներկայիս ճգնաժամը շուտափույթ կասեցնելու և երկխոսության միջոցով դրա լուծում մշակելու կոչ են արել բոլոր կողմերին»,- հաղորդել է KUNA գործակալությունը:
Այս առնչությամբ Լոնդոնը և Վաշինգտոնը հայտարարել են, որ լիովին հավանություն են տալիս Քուվեյթի ղեկավարի միջնորդական ջանքերին:








































