ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ Մոսուլում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հատարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Մենք շնորհավորում ենք վարչապետ ալ-Աբադիին, Իրաքի հատուկծառայություններին և Իրաքի բոլոր բնակիչներին՝ ահաբեկիչների նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, ովքեր հանդիսանում են բոլոր քաղաքակիրթ մարդկանց թշնամին»,-հայտնել է Սանդերսը։
Ավելի վաղ ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակի մասին։
Մոսուլից ԴԱԻՇ-ի դուրս մղման արշավը սկսվել էր անցած տարվա հոկտեմբերից։ Քաղաքն ավելի քան 3 տարի գտնվել է ահաբեկիչների վերահսկողության տակ։












































