Համբուրգի տրանսպորտային միությունը որոշել է մեկ ամսվա ուղետոմս նվիրել այն քաղաքացիներին, ում մեքենաները այրվել են կամ վնասվել Մեծ քսանյակի գագաթնաժողովի անցկացման օրերին, հայտնում է RIA Novosti-ն։
Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։
Պարբերականի տվյալներով, ամսական ուղետոմսը ներառելու է ուղևորությունները քաղաքային ու արվարձանային հասարակական տրանսպորտով, էքսպրես- ավտոբուսներով ու տարածաշրջանային գնացքներով։
Հուլիսի 10-ին արդեն ուղետոմս ստանալու հայտ է ներկայացրել հինգ մարդ։











































