Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Տիգրան Մուկուչյանը ոչ առարկայական է համարում ԱԺ-ում ընդդիմադիրների քննադատություններն ընտրությունների վերաբերյալք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը առարկայական չի համարում խորհրդարանում ՀՀ ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած քննադատությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ հաղորդման քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած քննադատությունները, գնահատականները վկայում են մեկ բանի մասին՝ 2017թ. կայացած ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ: «Հակառակ դեպքում մենք կլսեինք առարկայական ելույթներ, ելույթներ, որոնցում կներկայացվեին կոնկրետ հանգամանքներ, փաստեր»,- նշեց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ հաղորդմամբ ինքը ներկայացրել է այն աշխատանքը, որն արվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված: «Քննարկման ընթացքում, սակայն, տարբեր ընտրությունների հետ կապված դատողությունները մեկտեղվում են, որպեսզի ստեղծվի որոշակի ֆոնային տպավորություն»- շեշտեց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը պնդեց, որ բոլոր այն գործառույթները, որոնք պետք է հանձնաժողովը կատարեր, իրականացվել են սահմանված ժամկետներում : «Ես կարծում եմ, որ այդ աշխատանքները կատարվել են ողջ ծավալով, որ նախատեսում էր Ընտրական օրենսգիրքը»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը նաև վստահություն հայտնեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը, ընտրական համակարգում կատարված բարեփոխումները բարձրացրել են հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: ԿԸՀ նախագահը համաձայն չէ տեսակետի հետ, թե Երևանի ավագանու ընտրություններին քիչ թվով քաղաքացիների մասնակցությունը հակառակի մասին է վկայում: «Եթե հետընտրական ժամանակահատվածը անկեղծ, անկողմնակալ գնահատման արժանանա, ես կարծում եմ, որ հանրային ընկալումը, հանրային վստահության մակարդակն էականորեն փոխվել է»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում