«Ես չգիտեմ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսի՞ց է, թե՞ ջերմային ֆոնի բարձր պրեսինգից, որ էս քանի օրը այս հաշվետվությունների ժամանակ շատ տարօրինակ հայտարարություններ են հնչում»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Գլխավոր դատախազը հայտարարում է, որ դատախազության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: Այսինքն՝ մենք ի դեմս 330 դատախազների՝ ունենք սրբադասության հավակնորդների»,- հեգնեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մնում է դիմել Մայր Աթոռ գոնե սկզբի համար 330 դատախազների սրբերի դասը կարգելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: