Սեպտեմբերի 26-ին Լվովի Շուկայի հրապարակում կմեկնարկի սուրճի 7-րդ քաղաքային փառատոնը՝ հայտնում է korrespondent.net-ը:
Տոնի համար Լվովի լավագույն սրճարաններում կպատրաստեն ամբողջ աշխարհում հայտնի բազմապիսի սուրճ ու սուրճի հետ մատուցվող տարբեր քաղցրավենիքներ:
Քաղաքային տոնի համար կստեղծվի սուրճի էքսկլյուզիվ խառնուրդ, որը հնարավոր կլինի ձեռք բերել միայն փառատոնի ժամանակ՝ հաղորդում են փառատոնի կազմակերպիչները:











































