ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 9-ին, ժամը 13:37-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Սևանա լճում՝ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, նավակը շրջվել է, քաղաքացին հայտնվել է ջրում, դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ-ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները 1962 թ. ծնված Տ. Ա.-ին և առագաստանավը մոտեցրել են ափին:










































