Սիրիայի հարավ-արևմուտքում մեր ժամանակով 13:00-ին ուժի մեջ է մտել զինադադարը, որին Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ աջակցել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ այդ զինադադարը կարևոր քայլ է այդ երկրում քաղաքացիական պատերազմի դադարի ուղղությամբ:
Սիրիական կառավարության և ընդդիմության մարտիկների միջև զինադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հորդանանի ներկայացուցիչները:
Մոսկվան հայտարարել է, որ ռուս զինվորականները կհետևեն կրակի դադարեցման մասին համաձայնագրի պահպանմանը:









































