Քուվեյթում լատինամերիկացիների ընտանիքը պաղպաղակի խանութ է բացել, որն անվանել է կոլումբացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի պատվին: Այս մասին հայտնում է El Universal-ը:
Նշվում է, որ խանութի աշխատակիցները երիտասարդ Էսկոբարի լուսանկարով շապիկ են կրում, որը ոստիկանությունն արել է Մեդելինում նրա առաջին ձերբակալության ժամանակ:
Խանութի տերը պատմում է, որ այդպիսի խանութ բացելու գաղափարը ծնվել է թմրաբարոնին նվիրված Narcos սերիալի թողարկումից հետո:










































