Մեծբրիտանացի առաջին հղի տղամարդը երեխա է ունեցել՝ տեղեկացնում է Daily mail-ը:
Տրանսգենդեր Հայդեն Կրոսը աղջիկ էր ծնվել՝ անունը Փեյջ: Սակայն մեծանալով՝ որոշել է տղամարդ դառնալ. անցել է հորմոնալ ներարկումների կուրսը և իր սեռը ձևակերպել որպես տղամարդ:
Տղամարդ դառնալուց հետո Հայդենը որոշել է երեխա ունենալ: Դադարեցնելով դեղերի ընդունման կուրսը՝ նա դոնորի օգնությամբ հղիացել է և հիմա արդեն աղջիկ է լույս աշխարհ բերել:














































