Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Եկեղեցին կարող է գտնվել տարբեր ազդեցությունների ներքո, բայց այն ունի ինքնուրույնություն

Երեկ 600 տարվա ընդմիջումից հետո Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին աշխարհի 75 եպիսկոպոսներից ներկա էին 62-ը:

Ժողովի երկու հիմնական քննարկման թեմաներն էին՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և մկրտության խորհրդի հարցը:

Հատկանշական է, որ այս ժողովին ներկա էր նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ով Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ նշեց, որ «եկեղեցի շինելը բնականաբար կարևոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ ավելի կարևոր է», և որ եկեղեցին թանգարան չէ:

Ըստ կրոնագետ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի՝ արդեն իսկ պատմական փաստ է, որ Արամ կաթողիկոսը և Կիլիկիո կաթողիկոսությունից եպիսկոպոսներ եկել են Էջմիածին և համատեղ Եպիսկոպոսաց ժողով են անում, որովհետև նման երևույթ արդեն 600 տարի չի եղել, դրան գումարած վերջին տարիների խզումը: «Սա իսկապես պատմական փաստ է, որը հույս է ներշնչում, որ հետագայում լավ ավանդույթը կարող է շարունակվել»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայոց եկեղեցու վերաբերյալ Արամ Ա կաթողիկոսի գնահատականներին, և խոսելով այն մասին, թե որքանով են դրանք քաղաքական, որքանով են անաչառ, որքանով զերծ դաշնակցական ազդեցությունից, որքանով են բարեփոխմանը միտված՝ նա նշեց, որ այսօր չի գտնվի մի հոգևորական, որ չխոսի եկեղեցու բարեփոխման անհրաժեշտության մասին: Այլ խնդիր է՝ այդ բարեփոխումներն ինչքանով են տեղի ունենում, ինչքանով՝ ոչ, իսկ այն, որ վերջին ժամանակահատվածներում Կիլիկիո կաթողիկոսությունը գտնվում է «Դաշնակցության» ազդեցության տակ, դա ոչ մեկը չի հերքում՝ թե՛ Կիլիկիո կաթողիկոսությունը, թե՛ պատմաբանները: «Այս իմաստով Արամ կաթողիկոսի շատ հայտարարություններ, իհարկե, ունեն նաև ենթատեքստ՝ կապված Թուրքիայի և այլ երկրների հետ»,- ասաց կրոնագետը:

Իսկ այն հարցին, թե որքանով քաղաքականությունից զերծ կկարողանա մնալ եկեղեցին, արդյոք կարո՞ղ է նման ժողովը նախադեպային դառնալ, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ եկեղեցին կարող է գտնվել տարբեր ազդեցությունների տակ, բայց այն ունի ինքնուրույնություն, և թեև երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցին միշտ եղել է շատ ավելի ինքնուրույն, քան պետությունը, բայց որ ազդեցությունների տակ երբեմն գտնվել է, դա էլ փաստ է:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով են ժողովում քննարկվելիք թեմաները ակտուալ և անհրաժեշտ՝ Հովհ. Հովհաննիսյանը նկատեց, որ արդյունավետության մասին կարելի է խոսել ժողովի ավարտից հետո, սակայն հավելեց, որ սրբադասումը կարևոր է. այն 14-21 թթ.-ին կարևոր է ծեսի վերականգնման իմաստով, բացի այդ՝ մոտենում է Ցեղասպանության 100 ամյակը, և այդ տեսանկյունից նորից աշխարհի ուշադրությունը գրավելու առումով շատ կարևոր է, որ եկեղեցին 600 տարի առաջվա կորցած ծեսը վերականգնում է իր զոհերի հիշատակի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում