Սեպտեմբերի 24-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան¬քով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը` դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:









































