ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է հայտնի մարդկանց և նրանց երեխաների անձնական կյանքը պաշտպանող օրենք: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
«Երեխաները լրագրողների կողմից չպետք է դառնան հետապնդման թիրախ: Այդ օրենքը երեխաներին կպաշտպանի ագրեսորներից՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանց ծնողները: Նրանք ծայրահեղ քայլերի են դիմում՝ եզակի լուսանկարներ ստանալու համար»,- ասել է օրենքի հեղինակ սենատոր Քևին դե Լեոնը:
Օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Երեխաներին հետապնդելու համար պապարացիներին կսպառնա մինչև 1 տարվա ազատազրկում և 10 հազար դոլարի չափով տուգանք:










































