Մայիսի 29-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մրգավան գյուղի 21-ամյա բնակիչ Գրիգոր Պ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և վնասվածք է պատճառել նրան:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գրիգոր Պ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 25-ամյա Հովhաննես Զ.-ն:
Հովhաննես Զ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:









































