ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերով ընդհանուր կոմիտեն ընդունել է բանաձևի նախագիծ, որում Ռուսաստանին կոչ է արվում հրաժարվել Ղրիմի միավորման մասին որոշումից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսական պատվիրակությունը դեմ է քվեարկել նախագծին։ Այն կքննարկի ողջ վեհաժողովը։ Այնուհետև խորհրդարանականները, ինչպես սպասվում է, կքվեարկեն ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ, որում կներառվեն բոլոր ընդունված բանաձևերը։
Նախագծի հեղինակն է Շվեդիայի պատվիրակության փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելտը։ Բանաձևի տեքստում կազմակերպությունը դատապարտում է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտտորդական առաքելության աշխատակիցների ճնշման, հետապնդման ու ահաբեկման դեպքերը։
Փաստաթղթի հեղինակը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։








































