ԱՄՆ Այովա նահանգի բնակչուհին, ով ավելի քան 80 տարի առաջ թողել է դպրոցը, միջնակարգ կրթության վկայական է ստացել 99 տարեկանում: Այս մասին հաղորդում է WCF Courier կայքը:
Օդրի Քրեբթրին դպրոցը թողել է 1932-ին՝ ուսման վերջին տարում: Վկայական ստանալու համար նրան չի բավականացրել ընդամենը 1 միավոր՝ բազմաթիվ բացակայությունների պատճառով:
Քրեբթրին նշում է, որ բացակայությունների պատճառները հարգելի էին:
Սեպտեմբերի 23-ին՝ երկուշաբթի օրը, նա արդեն ստացել է երկար սպասված վկայականը: Տատիկին վկայական տալու խնդրանքով դպրոց է դիմել նրա թոռնուհին՝ Շելին:









































