Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համիդ Ալ Թանին մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայի հարցով բանաձև ընդունել չկարողանալու մեջ՝ այդ երկրում արյունալի հակամարտությունից խուսափելու համար: Նա ՄԱԿ ԱԽ-ին բարեփոխումների կոչ է արել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ակնհայտ է ՄԱԿ ԱԽ-ի որոշումներ ընդունելու մեխանիզմի բարեփոխման անհրաժեշտությունը, որն անկարողություն դրսևորեց՝ աջակցելու խաղաղությանն ու անվտանգությանը, պատժելու նրանց, ովքեր հանցագործություն են իրականացրել մարդկության դեմ»,- ասել է շեյխ Թամիմը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ի ավելի արդյունավետ աշխատանքի կարելի է հասնել միայն ժողովրդագրական վիճակի համապատասխան՝ այդ մարմնում միջազգային հանրության արդար ներկայացվածության ուղով:
Նա անթույլատրելի է անվանել իրավիճակը, երբ մեկ կամ երկու պետության մենաշնորհն է դառնում բանաձևի ընդունումը:
Նա նաև քննադատել է այն հանգամանքը, որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը փոխանցելու վրա, մինչդեռ սիրիացի ժողովուրդը հեղափոխություն էր սկսել ոչ այն բանի համար, որ երկիրը զրկվեր միջուկային զենքից, այլ ավտորիտար ու կոռումպացված ռեժիմի տապալման համար:









































