Friday, 07 06 2024
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո

Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց ոչնչացնում են. արդյո՞ք Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից

«Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է մնում՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը»,-այսպես է եզրափակվում Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամլո խոսնակ Հիդեր Նուերթի հատուկ հայտարարությունը, որով Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս հայտարարությունը տարածվել է երեկ ուշ երեկոյան՝ լրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ՌԴ ԱԳՆ-ի՝ նույն բովանդակությունն ունեցող հայտարարությունների շարքը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ վերահաստատել են հուլիսի 11-ին հանդիպելու իրենց մտադրությունը` չնայած վերջին օրերի լարվածությանը: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունավետությանը քչերն են հավատում՝ արդարացիորեն մտածելով, որ այն տալու է ոչ թե բանակցությունների մեկնարկ, այլ դառնալու է առիթ, որի ընթացքում կողմերը հնչեցնելու են փոխադարձ մեղադրանքներ օնլայն ռեժիմով՝ միջնորդների ներկայությամբ:

Երեկ երեկոյան՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին, բանակցությունների արդյունավետությունը, նույնիսկ անցկացումն, ըստ էության, կասկածի տակ է դրել կառավարող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիմնվելով բուլղարական լրատվամիջոցների բացահայտումների վրա, ըստ որոնց՝ Ադրբեջանն ինքնաթիռներով զենք է մատակարարել ահաբեկիչներին, Շարմազանովն ասել է, թե Ադրբեջանն ահաբեկչական բնույթ ունեցող պետություն է: «Ադրբեջանը սեփական քաղաքացիներին դարձրել է վահան, այնուհետ թաքնվել մանկահասակ երեխայի թիկունքում՝ փորձելով թաքցնել սեփական ահաբեկչական էությունը»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Կառավարող կուսակցության խոսնակի հայտարարությունն իհարկե չի կարելի համարել պետության պաշտոնական դիրքորոշում, սակայն դե ֆակտո այն այդպիսի քաղաքական ուժ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Շարմազանովի խոսքը հնչել է մի նիստի ավարտին, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից` Շարմազանովը միշտ ձեռնպահ է մնացել անձնական, էմոցիոնալ հայտարարություններից` շեշտը դնելով պաշտոնական տեսակետների վրա:

Շարմազանովի երեկվա հայտարարությունը շարքային չէ և վկայում է առնվազն Հայաստանի իշխանությունների ղարաբաղյան քաղաքականության շրջադարձային փոփոխության մտադրության մասին: Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նույնիսկ չեն պատերազմում դրա դասական եղանակով՝ նրանց ոչնչացնում են:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է դուրս գալ բանակցային գործընթացից և հակաահաբեկչական պատերազմ մղել Ադրբեջանի դեմ: Արդյո՞ք միջազգայնորեն լեգիտիմացված է այս մարտավարությունը, կամ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման պայքարի, որովհետև դրա համար անհրաժեշտ է ունենալ պետության միանգամայն այլ որակ:

Հազիվ թե այս հարցերի հասցեատերը կարող է Շարմազանովը լինել, բայց ակնհայտ է, որ մեր դիվանագիտությունը չի նախապատրաստել Երևանի նոր ենթադրյալ քաղաքականության միջազգային հիմքերը: Ավելին, հայկական դիվանագիտությունը չունի միջազգային այն հեղինակությունն ու կշիռը, որի փաստարկները հիմնավոր և լեգիտիմ համարվեն միջազգային հանրության կողմից: Ցավոք, ավելի գլոբալ առումով՝ որպես պետություն, միջազգային հանրության համար Հայաստանը որակապես չի տարբերվում Ադրբեջանից:

Եթե անկեղծ լինենք և իրերը կոչենք իրենց անուններւվ, ապա հակառակորդ երկրին ահաբեկչության մեջ մեղադրելու իրավաքաղաքական, բարոյական իրավունք ունի այն պետությունը, որն իր ներսում գերակա է համարում օրենքը, ժողովրդավարությունը, մինչդեռ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ու նաև միջազգային շատ կառույցներ Հայաստանի իշխանությունը նույնացնում են բռնության և ավտորիտարիզմի հետ: Պետությունը չի կարող բռնությունը խրախուսել իր ներսում, բայց ակնկալել, որ աշխարհը լեգիտիմ կհամարի հակաահաբեկչական հռետորաբանությունն արտաքին հարաբերություններում:

Իսրայելն իր հակաահաբեկչական պատերազմում հաջողել է, որովհետև ստեղծել է ժամանակակից պետություն՝ ժողովրդավարական, կայացած քաղաքական համակարգով և ուժեղ տնտեսությամբ, մի խոսքով՝ որակական թռիչք է ապահովել իր արաբ հակառակորդի հանդեպ:

Հայաստանն իր ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգով ոչ թե թռիչքի, այլ անկման մեջ է: Լավ կլիներ, որ Շարմազանովի հայտարարությունը հնչեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության առարկայական, արմատական վերանայումների ֆոնին, որպեսզի ավելի համոզիչ ու համարժեք համարվեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում