ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե պաշտոնյաները հարստանում են գողանալով։ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են պաշտոնյաները հարստանում, նա պատասխանեց. «Բիզնես են անում, հարստանում են»:
Պատասխանելով հարցին՝ արդյոք կցանկանա՞ր Սերժ Սարգսյանին 2018 թվականին տեսնել վարչապետի պաշտոնում, գեներալը պատասխանեց. «Ա՛յ ցավդ տանեմ, ըտենց հարցեր իրենք մեզնից լավ են որոշում, միթոմ իմ կարծիքն ո՞վ հաշվի առավ։ Ղեկավարությունը գիտի։ Վերևի խաղերը, որ կան, մենք այստեղ խաբար չենք, մենք ի՞նչ գիտենք ՝վերև ինչ են մտածում»:











































