Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում կասեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան երբևէ չի ընդունի այն:
Ինչպես հայտնում է «Ջումհուրիյեթը»՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ բանաձևը հիմնված է անհիմն բամբասանքների վրա և միակողմանի է, ինչի պատճառով վնասում է Եվրախորհրդարանի հեղինակությանը։
Երեկ ընդունած բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն առանց վերախմբագրման:










































