Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ղարաբաղյան խնդրի երկու լուծումները կան, մնացել է մեկը

Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, որը շուտով կավարտի իր պաշտոնավարումը: Հանդիպմանը քննարկվել են թե՛ Հայաստան-ԵՄ հարաբերությանը, թե՛ Ղարաբաղի խնդրին առնչվող հարցեր:

Հանդիպումը հատկանշական է նրանով, որ տեղի է ունեցել փաստորեն հուլիսի 4-ի սահմանային նոր միջադեպի ֆոնին, որը գործնականում եղել է Ադրբեջանի հերթական սադրանքը, ինչի հետևանքով, սակայն, զոհեր եղել են հենց Ադրբեջանից, այն էլ խաղաղ բնակչության շրջանում, քանի որ ադրբեջանցիները հենց բնակչության թիկունքում են տեղակայում իրենց կրակակետերը՝ այդպիսով սեփական բնակչությանը դարձնելով կենդանի վահան:

Սահմանային լարման որևէ բռնկում քննարկման և դիտարկման է արժանանում իրավիճակի բուն համատեքստում, տվյալ զարգացմանը բնորոշ լոկալ առանձնահատկություններից ելնելով, սակայն ավելի ու ավելի հստակ է դառնում այն հանգամանքը, որ իրավիճակը հանգուցալուծելու խնդրում Հայաստանին անհրաժեշտ է առավել լայն հանգուցալուծում՝ Ադրբեջանի լոկալ սադրանքների քաղաքականությունը արգելափակելու և այդպիսով նաև աստիճանական լարվածությամբ խոշոր լարվածության հասունացում թույլ չտալու համար: Եվ ակնհայտ է, որ խոշոր հանգուցալուծումն այստեղ կարող է հիմնված լինել հակամարտության քաղաքակրթական ասպեկտի խաղարկմամբ, կառուցվելով դրա վրա:

Այդ իմաստով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը այդ ասպեկտի կարևոր հենասյուներից մեկն է կամ պետք է լինի, և հետևաբար Հայաստան-ԵՄ հարաբերության զարգացման օրակարգը իր ազդեցությամբ և նշանակությամբ ուղղակի կապակցված է Ղարաբաղյան հակամարտության խնդրին:

Միարժեք է և հստակ, որ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանների անվտանգության մակարդակն ուղիղ համեմատական է այն բանին, թե որքանով են այդ սահմանները գործնականում, ըստ էության, հանդիսանալու Եվրամիության դե ֆակտո, եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեհամակարգի և կենսակերպի ընդգծած սահմաններ:

Մենք պարբերաբար մտահոգություն և տարակուսանք ենք բարձրացնում, թե ինչպես են Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում լռում ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն, իսկ հաճախ նույնիսկ ուղղակի աջակցում այդ ոտնձգություններն իրականացնող Ադրբեջանին: Որովհետև դա է եվրասիական համակարգը, այդ համակարգն ունակ չէ ավելիին, այդ համակարգի էությունն ու առանցքն է այդպիսին, և այդ առանցքին խորքային առումով ավելի բնորոշ, ավելի հոգեհարազատ, ավելի յուրային է հենց Ադրբեջանը:

Եվ այստեղ Հայաստանը որքան էլ փորձի լինել յուրային և վստահելի, միևնույն է՝ միշտ գլոբալ քաղաքականության և ռազմավարության ռեժիմում ավելի «յուրային» է լինելու Ադրբեջանը, եթե անգամ մարտավարական մակարդակում խնդիրներ և նույնիսկ որոշակի լարվածություն առաջանա Բաքվի ու Եվրասիական կենտրոնների միջև: Ընդ որում, ամենաառանցքայյին հարցերից մեկն այն է, որ Եվրամիությունը, եվրաատլանտյան հանրությունը գործնականում իրենց պատրաստակամությունն են հայտնում Հայաստանը, հայ-ադրբեջանական սահմանը դիտարկել հենց այդպիսին անգամ Հայաստանի եվրասիական անդամատոմսի առկայության պայմաններում՝ պարզապես ակնկալելով նաև համարժեք հարաբերություն եվրոպական, եվրաատլանտյան կառույցների հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, որպես ինքնիշխան պետականություն, առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու, առանց ԵՏՄ-ից դուրս գալու, առանց Ռուսաստանի հետ հարաբերությունը կասկածի տակ դնելու, այլ ընդամենը կառուցելով համարժեք հարաբերություն նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ:

Այդ մասին օրերս Երևանում անցկացված քննարկմանը չափազանց պարզ և ուղիղ, այսպես ասած՝ շիտակ տեքստով ասացին թե՛ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, թե՛ Հայաստանում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանները:

Ամբողջ խնդիրը երևի թե այն է, որ Ղարաբաղյան հակամարտության սահմանային լարվածության առկայությունը ըստ էության եվրասիական «քաղաքակրթության» վերջին հետքն է կովկասյան տարածաշրջանում, և առանց դրա այդ քաղաքակրթությունը Կովկասի հետ ստիպված կլինի այլևս հարաբերվել որպես այլ քաղաքակրթական տարածքի, ոչ թե սեփական տիրույթի հետ, ինչն էլ թերևս պատճառ է դառնում Ղարաբաղյան խնդրի քաղաքակրթական հանգուցալուծման արդեն երկու տասնամյակ արգելակման: Որովհետև խնդիրը ռազմական և քաղաքական առումով լուծվել է երկու տասնամյակ առաջ, պարզապես այն չի ստացել քաղաքակրթական արձանագրում, որովհետև չի ձևավորվել հայկական պետականության լիարժեք ինքնիշխանություն: Թե ինչու՝ պատճառները հայտնի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում