Կիպրական խնդրի կարգավորման բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնություն ձեռք բերելու։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։
«Ցավով հայտնում եմ, որ չնայած բոլոր պատվիրակությունների ու կողմերի տրամադրվածությանն ու մասնակցությանը, Կիպրոսի հարցով համաժողովն ավարտվել է առանց ձեռքբերումների և համաձայնագրի ընդունման»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով, որը պնդում էր կղզու տարածքում իր զինվորականների ներկայությունը։










































