Գերմանիայի Համբուրգ քաղաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ։ Հենց այնտեղ վաղը կմեկարկի G20-ի գագաթնաժողովը։
Քաղաքի ոստիկանությունը պարզաբանել է, որ այդ քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ իրավապահների ուղղությամբ շշեր ու ճայթրուկներ են նետվել։
Գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովեն ոստիկանության մոտ 20 հազար աշխատողներ, որոնց տրամադրության տակ կան ջրցան մեքենաներ, ուղղաթիռներ, մեկ ինքնաթիռ, ինչպես նաև ծառայողական շներ ու ձիեր։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի կարծիքով՝ բռնությանը պոտենցիալ պատրաստ անձանց թիվը, ովքեր կարող են մասնակցել բողոքի ակցիաներին, կազմում է մոտ 8000։
Դրա հետ մեկտեղ քաղաքում սպասվում է առնվազն 120 հազար հակագլոբալիստների ժամանում։













































