Սինգապուրում տեղի է ունեցել Ռիհաննայի համերգը՝ «Ֆորմուլա-1»-ի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Երգչուհուն, սակայն, քննադատել են ոչ սթափ ուղեղով և «ոչ կենդանի» ելույթի համար: Բանն այն է, որ Սինգապուրից առաջ ՌիՌին եղել էր Թայլանդում, որտեղ վայելել է օվկիանոսը, արևը, տեղի բուսական և կենդանական աշխարհը:
Նշենք, որ Ռիհաննան Instagram-ի իր էջում լորի տեսակի լեմուրի հետ մի լուսանկար էր հրապարակել, որի շնորհիվ ոստիկանները կարողացել են հայտնաբերել այն 2 տեղաբնակներին, ովքեր զբոսաշրջիկներին առաջարկել են գումարի դիմաց լուսանկարվել ոչնչացման վտանգի տակ գտնվող այդ կենդանու հետ:








































