Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը մոռացել խաղաղության մասին` պատերազմի շեմին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երեկ ասել է, թե Հայաստանում քաղաքական ճահիճ է ստեղծվել: Զուրաբյանի իրավիճակային գնահատականը միանգամայն ճիշտ է, այլ խնդիր է, որ դրա ստեղծման հարցում պատասխանատու են ոչ միայն գործող իշխանություններն ու ընդդիմությունը, այլ նաև դատավորի կեցվածք ընդունած ՀԱԿ-ը և նրա փոխնախագահը: Բանն այն է, որ քաղաքական ճահիճը մեկ օրում չի առաջացել, և դա հետևանք է քաղաքական ողջ համակարգի անարդյունավետ գործունեության` սկսած առնվազն 90-ականների կեսից, երբ Հայաստանում սկսվեց ընտրական և քաղաքական ինստիտուտների ձևախեղման գործընթացը, որը, ի վերջո, հանգեցրեց 1998-ի պետական հեղաշրջմանը: Դրանից հետո սկսվեց քաղաքական և տնտեսական հարաբերությունների օլիգարխացումը, քաղաքականության ոչնչացումը, ինչը նույն հետևողականությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

ՀԱԿ-ն իրավիճակի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն որպես առաջին նախագահի կուսակցություն, այլ նաև որպես ընդդիմություն, որը բաց թողեց երկրում որական փոփոխություններ նախաձեռնելու բացառիկ շանսը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը համաժողովրդական աջակցության ռեսուրսը երկրի որակական փոփոխություններին ուղղելու փոխարեն` այն դրեց թիվ մեկ օլիգարխի ոտքերի տակ: ՀԱԿ-ն ուներ բոլոր հնարավորությունները` հանրային աջակցությունը կապիտալացնելու ճանապարհով, հասնել երկրում որակական փոփոխությունների իրականացմանը, թեկուզ` դանդաղ, բայց Տեր-Պետրոսյանի թիմը գերադասեց «խուրդվել» ներհամակարգային բազարներում` մերթ Սերժ Սարգսյանի հետ «մեղրամիս» անելով, այլ դեպքում` Գագիկ Ծառուկյանի հետ` նախագահի հրաժարականը պահանջելով:

Կամ գանք վերջին ընտրություններին, որոնցում ՀԱԿ-ը հանդես եկավ «խաղաղության» պլատֆորմով, բայց շատ տարօրինակ մարտավարությամբ: Արտաքին քաղաքական հարաբերություններում հանդուրժողականություն ցուցաբերելու, հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելու պլատֆորմը ներկայացվեց ներքին անհանդուրժողականության պաթոսով: Այնպիսի տպավորություն էր, որ Տեր-Պետրոսյանի թիմն առաջ է տանում ոչ թե խաղաղության գաղափարը, այլ փորձում է ապացուցելի դարձնել մյուս ուժերի քաղաքական սնանկությունը: Հասարակությանը պետք էր ոչ թե ահաբեկել, սպառնալ, այլ բացատրել խաղաղության անհրաժեշտությունը, և ոչ թե 1997-ի ժամանակավրեպ կոդերով, այլ այսօրվա իրավիճակին ադեկվատ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը հայտնվեց աութսայդերի կարգավիճակում, բայց, ի տարբերություն մյուս ձախողակների, ռեստավրացիայի շանս ուներ` շնորհիվ այն հանգամանքի, որ կոնցեպտուալ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում: Հիմա, երբ առաջնագծում վիճակն ըստ էության պայթյունավտանգ է, և առկա է պատերազմի վերսկսման իրական վտանգ, Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի լռությունն անհասկանալի են և ակամայից հիմք են տալիս մտածելու, որ ընտրությունների ժամանակ դաշինքի ղարաբաղյան ակտիվության հիմքում ոչ թե խաղաղության հրամայականն էր, այլ ռուսական «հետքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում