Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Ինչու է ԱՄՆ-ը մերժել երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ։ Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, և առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր։ Մինչդեռ նա 2008-2015թթ. ազատ ելումուտ է արել ԱՄՆ։

Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը երկիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում։ Նշենք, որ Աղասի Իսպիրյանն ԱՄՆ-ում հիմնականում հարսանիքների ժամանակ է երգում։ Նա հինգ տարվա մուտքի արգելանքի մասին վստահեցրել է, թե տեղեկություն չունի, սակայն հաստատել է, որ դեսպանատունը մերժել է իրեն։

«Ես անցած տարի սեպտեմբերին դիմեցի դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ-ում մասնակցեի Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին, երկու-երեք երգ նվեր անեի սփյուռքի իմ հայրենակիցներին, ես ներկայացրի հանձնաժողովի հրավերը, 20 հոգի մարդ էր ինձ սպասում, Ներսիկի և Արաբոյի հետ պետք է երգեի, սակայն ինձ պատասխանեցին, որ իմ համար պետք է թղթեր հավաքեն, որակավորում ստանամ և նման այլ հիմնավորումներ»,- ասել է Աղասի Իսպիրյանը։

Իսկ չհարկվող բիզնես գործունեության մասին էլ հավելել է. «Ես չկամ այդ բիզնեսների մեջ, աստղեր կան, որ բիզնես են անում, գնում փողեր են աշխատում, բայց ես ընդամենը բարեգործական համերգի էի գնում մասնակցելու։ Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում, գուցե որևէ միջոցառումից հետո ինձ ծրարով հոնորար են տալիս՝ որպես շնորհակալություն»։

Երգիչն ասել է, որ պատրաստվում է առաջիկայում ևս վիզայի թույլտվության հայտով դիմել դեսպանատուն, որպեսզի մասնակցի հորեղբոր՝ Ներսիկ Իսպիրյանի ստեղծագործական 35-ամյակի առիթով ԱՄՆ-ում անցկացվելիք միջոցառմանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում