Վենեսուելայի Անկախության օրը կառավարության և նախագահ Նիկոլաս Մադուրոյի մի քանի տասնյակ կողմնակիցներ ներխուժել են խորհրդարանի տարածք, որը վերահսկվում է ընդդիմության կողմից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Խորհրդարան ներխուժած անձանց և պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում մի քանի օրենսդիրներ ու լրագրողներ վնասվածքներ են ստացել։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տուժել է 8 մարդ։
Փայտե մահակներով զինված ակտիվիստները սկսել են ճայթրուկներ արձակել խորհրդարանին կից այգում։ Միևնույն ժամանակ Կարակասի այլ հատվածում նախագահ Մադուրոն զորահանդեսում հանդես էր գալիս ելույթով՝ նվիրված Անկախության օրվան։




















































