Արևապաշտպան ակնոցները գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար հանդիսանում է գլխավոր ամառային աքսեսուարներից մեկը, հայտնում է novate.ru-ն:
Սակայն ակնոցների շրջանակը հարկավոր է ընտրել դեմքի ձևին համապատասխան:
1.Օվալաձև դեմք

Օվալաձև դեմք ունեցողներին հարմար են տարբեր ձևի ակնոցներ, կարևորը ներդաշնակ համամասնություններ պահպանելն է և հրաժարվելն է չափազանց մեծ և լայն շրջանակներից:
2.Քառակուսի դեմք

Այդպիսի դեմքին հարմար են մեծ ակնոցները կլոր կամ օվալաձև շրջանակներով:
3.Սրտաձև դեմք

Այդպիսի դեմք ունեցող աղջիկներին հարմար են փոքր կլոր շրջանակները, որոնք չպետք է փակեն հոնքերը:
4.Կլոր դեմք

Այդպիսի դեմքին հարմար են մուգ գույնի ակնոցները, որի լայնությունը մեծ է երկարությունից:Միայն խորհուրդ չի տրվում կրել կլոր շրջանակով ակնոցներ:









































