Բոլորը պետք է հասկանան, որ սա մեր հայրենիքն է, մեր պետությունն է, մեր բանակը, և բոլորը պետք է ծառայեն՝ անկախ նրանից, թե ում որդիներն են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ նախկին և ներկա պաշտոնյաների մեծ մասի որդիները չեն ծառայել բանակում՝ կամ հիվանդության պատճառով, կամ էլ՝ ուսման։
Դիտարկմանը, թե պաշտոնյաների որդիները դասալիքներ են՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Դասալիքներն էսօր հերոսացան, և մենք դարձանք դասալիք: Այս տարիների ընթացքում, ովքեր փորձում էին երկիրը նորմալ հունի վրա դնել, դարձան դասալիք, շատերն էլ անօրինական հայտնվեցին բանտերում»:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի











































