Ամստերդամում այսօր ծրագրվում է հանդիսատեսին ներկայացնել Վան Գոգի «Մայրամուտ Մոնմաժուրում» կտավը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Վան Գոգի թանգարանին, կտավը հայտնաբերվել է Նորվեգիայի մի բնակչի տան ձեղնահարկում:
Հարկ է նշել, որ դա հոլանդացի գեղանկարչի առաջին կտավն է, որը հայտնաբերվել է 1928-ի ի վեր:
Դեռ քիչ տեղեկություններ կան կտավի հայտնաբերման մասին: Սակայն նորագույն հետազոտությունների կիրառմամբ հաստատվել է, որ կտավի հեղինակը Վան Գոգն է:
Կտավը Վան Գոգը վրձնել է 1888թ. հուլիսին:
Վան Գոգի թանգարանը Ամստերդամի գլխավոր թանգարաններից է:








































