ԱԺ արտահերթ նիստին այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց կառավարության աղմկահարույց որոշումը` Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչև 270 մլն խմ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը երկրաբանական ուղղվածություն ուներ. «Սևանա լիճը տեկտոնական հրաբխային ծագման է, և նաև հյուսիսային հատվածում ունենք ճեղքվածք, որը տարեկան կես սմ լայնանում է. արդյոք 100 մլն խմ ջրառը վտանգավո՞ր չէ սեյսմիկ տեսանկյունից»:
Ի պատասխան՝ Արսեն Հարությունյանն ասաց. «Մասնագիտությամբ սեյսմոլոգ չեմ, չեմ կարող ասել՝ ինչ-որ ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































