TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Թուրքիայում ստեղծվել է լոլիկի առաջին հիբրիդային ընտանիքը։ Իզմիրում մշակված այդ լոլիկը լավ արդյունքներ է գրանցում Թուրքիայի ողջ տարածքում։
5 տարի շարունակ դրա մշակմամբ զբաղվել է Էգեյան գյուղատնտեսական հետազոտական ինստիտուտը։ Հազար քառակուսի մետր հողատարածքից հավաքվում է 15 տոննա այդպիսի լոլիկ։ Այն կշռում է մոտ 80 գրամ և իդեալականորեն հարմար է տոմատի մածուկ պատրաստելու համար։








































