Ազգային ժողովն այս պահին քննարկում է Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարելու մասին նախագիծը։ ԱԺ դարպասների մոտ հավաքված բնապահպանները դեմ են արտահայտվում։
«Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի խոսքով՝ եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում ջրառը։ Բնապահպաններն արդեն իսկ հետաքննություն են սկսել։
Լուսանկարը՝ Photolure-ի










































