Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ապրիլյան պատերազմն օգտագործվեց Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, Արցախի Ժողովրդական կուսակցությունն ու «Ազատ հայրենիքը» նախագահի պաշտոնում առաջադրել են Բակո Սահակյանի թեկնածությունը։ Մենք սրանով կարո՞ղ ենք արդեն վստահաբար նշել, որ Արցախում սահմանադրական փոփոխություններն անցկացվեցին Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար։

Շատերն են պնդում, որ Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակը հենց դա էր։ Սահմանադրությունն արգելում էր երկու անգամից ավելի առաջադրվել։ Ըստ երևույթին, արեցին այնպես, որ այդ արգելքը Բակո Սահակյանի համար վերանա, որովհետև ուրիշ պատճառ դժվար է գտնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար՝ զուտ քաղաքական նպատակներ իրականացվեցին։ Երբ այդ փոփոխություններն  իրականացնում էին՝ սկզբում բոլորովին այլ պատճառաբանություն էին բերում, այլ մոդել էր նախատեսվում, վերջում բոլորովին այլ բան ստացվեց։

– Այո՛, նշում էին, որ Արցախի Սահմանադրությունը պետք է հարմարեցվի Հայաստանի Սահմանադրությանը, ու այնտեղ ևս խորհրդարանական կառավարման համակարգ հաստատվի։

– Այո, այդպես էր նշվում, հետո պարզվեց, որ այդ ամենը բլեֆ է։ Որոշվեց, որ անցումային փուլի համար ևս երեք տարով երկարաձգվելու է նրա իշխանությունը։ Շատերը դա վտանգավոր քայլ են համարում. փաստորեն անգամ ժողովուրդը չի ընտրելու,  խորհրդարանն է ընտրելու։ Բացարձակ պատասխանատվություն չկա պետության և ժողովրդի առաջ, ինչ ուզում՝ անում են։

– Կարծում եք՝ ապրիլյան պատերազմը այս փոփոխության հետ որևէ կապ ունե՞ր իրականում, հիմնականում նշվում է, որ այս փոփոխությունների կարիքը պատերազմից հետո է զգացվել։

– Այդ ամենը պարզապես օգտագործվեց, եթե չլիներ, միևնույն է՝  անելու էին իշխանությունը երկարաձգելու համար։

– Հայաստանում լավ կավ վատ ընդդիմադիր ուժեր են առաջադրվում, պայքարի մեջ մտնում, Արցախում դա կարծես առհասարակ բացակայում է՝ բացառությամբ մեկ-երկուսի։ Սա իր մեջ վտանգներ պարունակո՞ւմ է։

– Իհարկե, վտանգավոր է։ Այսօրինակ հարցերը պետք է լայն քննարկման առարկա դառնային, կարծիքներ հնչեին, բայց ի՞նչ է  նշանակում, որ մի խումբ մարդիկ որոշում են ու նման քայլերի դիմում։

– Տեսակետ կա, որ Բակո Սահակյանը հարմար է  նաև Սերժ Սարգսյանին. եթե հանկարծ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին, Սահակյանը Սարգսյանից տարբերվող դիրքորոշում այս հարցի շուրջ չի ունենա։

– Հայաստանում ոչ ոք նման խնդիր նույնիսկ չի էլ դնում։ Արցախի հարցում դիվանագիտական մոտեցում չի ցուցաբերվում, քայլեր չեն արվում այդ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում