Monday, 15 06 2026
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

Արմեն Աշոտյանը կարեւորում է բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը եւ այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է տեսակետներ երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության հեռանկարներին: Գիտահետազոտական ոլորտում համագործակցության առաջնահերթությունների շրջանակում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է արտերկրի մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունները: Գիտության ոլորտի ձեռքբերումների շրջանակում կարեւորվել է Հայաստանի միացումը «Հորիզոն 20-20» ծրագրին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության զարգացման ռազմավարությանը: Արմեն Աշոտյանը կարեւորել է նորարարական մոտեցումների կիրառումը ոլորտում՝ չեզոքացնելու համար աշխարհագարական դիրքով պայմանավորված մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներին: Ներկայացվել են Հայաստանում գործող առաջատար ընկերությունների ձեռքբերումները միջազգային շուկայում: Արմեն Աշոտյանն այս համատեքստում կարեւորել է նաեւ հայկական սփյուռքի դերն ու ներուժը՝ ոլորտում նոր հնարավորությունների եւ տեղի երիտասարդ գիտնականների համար հնարավորությունների ստեղծման հարցում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում Գերմանիայի հետ համագործակցության մի շարք հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում