Վենեսուելայի ազգային գվարդիայի ստորաբաժանումը երեկ Սուլիա նահանգում առգրավել է 540 կգ կոկաին՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Իշխանությունների հաղորդմամբ՝ հանցագործները ծրագրել էին թմրանյութը տեղափոխել երկրի կարիբյան լողափերից մեկով: Անօրինական բեռը, թաքցրած 20 տարաներում, հայտնաբերվել էր տեղի ընկերություններից մեկի բեռնատարում: Բեռնատարի վարորդը ձերբակալված է:
Վենեսուելան կոկաին արտադրող երկիր չէ. լատինաամերիկյան նարկոկարտելների կողմից տարածքն օգտագործվում է «ապրանքը» տեղափոխելու համար:









































